Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում
24.10.2020 | 12:07

Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս՝ գրում է Le Monde-ի թղթակից Մաջիդ Զերուկին՝ պատմելով, թե ինչպես են վարձկաններն աղքատության պատճառով, իրենք էլ չհասկանալով ինչպես, խառնվում բոլորովին օտար պատերազմին:

«Մուստաֆա Կանտին նստած է կեղտոտ փոսի մեջ Լեռնային Ղարաբաղի Հորադիզ քաղաքի մոտակայքում, մինչ ամենուր յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ հրթիռներ են պայթում: Հոկտեմբերի սկզբին նա բացառիկ կադրեր էր նկարում խրամատներում, որոնք յուրաքանչյուր օր տասնյակ մարդկանց են կուլ տալիս: Բոլորից հեռու: Ղարաբաղյան ռազմաճակատում»,- գրում է հեղինակը: 23-ամյա Մուստաֆա Կանտին վարձկան է, նախկին սիրիացի ընդդիմադիր Հայանա գյուղից՝ Հալեպից դեպի հյուսիս: Նա հայտնվել է ճամբարներից մեկում, որտեղ հավաքում են տասնյակ հազարավոր ընտանիքներ, և հավաքագրվել է «Համզա» ընդդիմադիր խմբի կողմից, որը վերաորակավորվել Թուրքիայի օժանդակ ուժերի: Նա կարծել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն հայտնվել է Ադրբեջանում, ինչպես հազարից ավելի իր համերկրացիներ:


«Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ստանալ «Սուլթան Մուրադ» ջոկատի մի քանի գրոհայինների գիշերային թաղման կադրերը, ռազմաճակատում սպանվածների քանակն ընդամենը 10 օրում գնահատել է 85 մարդ: Կորած գրոհայինների հարազատները հրաժարվում են քննարկել այդ թեման, նույնիսկ նրանց մահն ընդունելուց հետո: Նոր, սակայն ոչ ճշտված տեղեկություններով, կորուստները գերազանցել են 15-ը»,-նշում է Զերուկին: «Հրամանատարությունն ուզում է առաջ գնալ որքան հնարավոր է արագ»,- ասում է Մոհամեդը ղարաբաղյան հարավային ռազմաճակատից: Այս 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի և իրենց շարքերում «նահատակների» մասին:

«Թող խղճա մեզ ալլահը և թող անիծվեն նրանք, որոնք վաճառում են նրանց արյունը»,- բացականչում է սպանված վարձկաններից մեկի բարեկամը: Բարկացած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը՝ Ռաստան քաղաքից այս ամենում հերթական դավաճանությունն է տեսնում և կոտրված կյանքերը:
«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանց ասել են, որ ծառայելու են որպես ոստիկաններ և սահմանապահներ, այլ ոչ թե մասնակցելու են մարտերին: Նրանք, ովքեր գնացել են, ոչինչ չունեն երեխաներին կերակրելու համար»,- պատմում է նա: Նրա խոսքով խոստացված գումարները հաճախ մնում են ժլատ հրամանատարների գրպանում: Իսկ գրոհայինները ստանում են սպասվելիք գումարի ընդամենը 20%-ը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար յուրաքանչյուրի համար, իսկ հրամանատարները վերցնում են մինչև 700 դոլար, նշում է ակտիվիստը:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են 2-3 ամսով, որ դա այդքան էլ վտանգավոր չէ և որ կարող են վաստակել 2000-3000 դոլար: Սակայն նրանք հայտնվում են առաջնագծում հենց առաջին օրը: Հավաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում տներ և մեքենաներ են գնում»,- պատմում է Ֆերզանը: Նրա խոսքով՝ սա իրենց պատերազմը չէ: Եվ Ադրբեջանում նրանք ոչ մի փառքի չեն արժանանա: Միայն մահ:

Դիտվել է՝ 2892

Մեկնաբանություններ